Մեծ Բրիտանիան հրաժարվել է ԱՄՆ-ին տրամադրել Մանչեսթերի ահաբեկչության մասին տվյալներ
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ԱՄՆ-ին այլևս տեղեկություններ չի տրամադրում Մանչեսթերի ահաբեկչության հետաքննության վերաբերյալ: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների և նրանց ընտանիքների մասին տեղեկությունների արտահոսքը ԱՄՆ կարող է վատ անդրադառնալ այդ սարսափելի դեպքի հետաքննության վրա»,-ասվել է Լոնդոնի կառավարության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Մանչեսթերի ահաբեկչության հետևանքով 22 մարդ զոհվել է, մոտ 120-ը վիրավորվել, որոշ դեռահասներ համարվում են անհայտ կորած: