Ուկրաինացիների կողմից «մեծ սխալ» է եղել Պորոշենկոյին նախագահ ընտրելը. Օլեգ Լյաշկո
Ուկրաինայի Արմատական կուսակցության ղեկավար Օլեգ Լյաշկոն քննադատել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Այս մասին գրում է «Ren.tv»-ն:
Նա երկրում տիրող վիճակի համար մեղադրել է նախագահին: Ըստ նրա՝ Ուկրաինայի հասարակությունը երկրի նախագահի ընտրության հարցում սխալվել է:
«Ժամանակը ցույց տվեց, որ ուկրաինացիների կողմից «մեծ սխալ» է եղել Պյոտր Պորոշենկոյին երկրի նախագահ ընտրելը: Եվ հիմա շատ կարևոր է հաջորդ ընտրություններում նույն սխալը չգործելը»,- ասել է արմատականների առաջնորդը:
Նշենք, որ Ուկրաինայում հաջորդ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2019 թվականին: