Թրամփը Կորսիկան «նվիրել է» Իտալիային
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ֆրանսիական Կորսիկա կղզին «փոխանցել է» Իտալիային:
Ֆեյսբուքյան իր էջում Միացյալ Նահանգների նախագահը հրապարակել է քարտեզ, որում նշված են այն երկրները, որոնք նա մտադիր է այցելել: Այս մասին գրում է «Российская Газета»-ն:
Սպիտակով եզրագծված են Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Իտալիան և Բելգիան: Սոցիալական կայքի նրբանկատ օգտատերերն ուշադրություն են դարձրել, որ քարտեզում նշված է ոչ միայն իտալական Սարդինիան, այլև հարևան Կորսիկան, որը 18-րդ դարի վերջից ոչ մի կապ չունի հանրապետության հետ, որը գտնվում է Ապենինյան թերակղզում: