«Maxim»-ը հայտնել է տարվա ամենասեքսուալ կնոջ անունը
Տղամարդկանց համար նախատեսված «Maxim» ամսագիրը մոդել և դերասան Սթիվեն Բոլդուինի դստերը՝ Հեյլիին, ճանաչել է 2017 թվականի ամենասեքսուալ կինը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով ամսագրի «Instagram»-ի միկրոբլոգին:
20-ամյա Հեյլին գլխավորել է «Maxim»-ի ամենամյա ցանկը: Աղջկա մասնակցությամբ համարը լույս կտեսնի հունիսին, նա կլինի շապկին: Ցանկում ենն հայտնվել նաև դերասանուհի Մարգո Ռոբբին, երգչուհի Քեթի Փերրին, Զոի Կրավիցը, մոդելներ Բելլա և Ջիջի Հադիդները և Ալիսիա Վիկանդերը:
Հեյլին Սթիվեն և Քեննի Բոլդուինի դուստրն է: Նա քույր ունի՝ Ալաիյան: Մոդելը համագործակցում է միջազգային «IMG Models» մոդելային գործակալության հետ: «Instagram»-ում նրա միկրոբլոգին հետևում են 10.2 միլիոն օգտատերեր: