Արմինե Հակոբյանը միաձայն ընտրվել է Գլենդելի համայնքային քոլեջի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Արմինե Հակոբյանը ապրիլին 5-րդ անգամ վերընտրվել է Գլենդելի համայնքային քոլեջի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնում է «Asbarez»-ը:
Խորհրդի անդամների հանդիպման ժամանակ վերջինիս գործընկերները միաձայն քվեարկել են նրան նախագահի պաշտոնում նշանակելու օգտին:
Պրոֆեսոր Արմինե Հակոբյանը մեկն է ամերիկահայ կանանցից, ովքեր նման պաշտոն են զբաղեցնում Կալիֆոռնիայի 72 քոլեջներում:
Իր կարիերայի ընթացքում նա մի շարք ղեկավար պաշտոններ է զբաղեցրել տարբեր համալսարաններում: Նա շարունակում է աշխատել թեզերի պաշտպանության և դոկտորական ատենախոսությունների հանձնաժողովներում: