Լավրովը՝ սոցկայքերում ամենահիշատակված նախարար
«Медиалогия» ընկերության տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին «Twitter»-ում, «ВКонтакте»-ում, «Instagram»-ում, «Facebook»-ում և «Одноклассники»-ում, «YouTube»-ի բլոգներում, ինչպես նաև տարաբնույթ ֆորումներում և բլոգներում նվիրվել է 174.1 000 գրառում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:
Սերգեյ Շոյգուի անունը սոցկայքերում հիշատակվել է 81.1 հազար անգամ, իսկ Վլադիմիր Մեդինսկու անունը՝ 29 000 անգամ: Չորրորդ հորիզոնականում է ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան, ում մասին սոցիալական կայքերում գրվել է 23.8 հազար անգամ: Հնգյակը եզրափակում է Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը՝ 21.9 հազար հիշատակումներով: