«Կորտեժ»՝ ռուսական լյուքսը. Կրեմլի էլիտար մեքենաները տեղ կհասնեն տարեվերջին
Ռուսական կառավարական էլիտայի համար ամենաառեղծվածային նախագիծը մոտենում է իր տրամաբանական լուծմանը: «Կորտեժ»-ի առաջին նմուշներն արդեն շուտով կհայտվեն պետական, այդ թվում՝ նախագահական ավտոմեքենաների թվում: Այս մասին գրում է Auto.vesti.ru-ն:
ՌԴ նախագահի և կառավարական բարձրաստիճան պաշտոնյաների համար մեքենաների շարքի պատրաստությունը գտվում է վերջնական փուլում: Հայտնի է դարձել, որ առաջին նմուշների մատակարարման ժամկետները մոտենում են: Դրանք պատվիրատուին՝ Անվտանգության դաշնային ծառայությանը, կփոխանցվեն մինչև 2017 թվականի վերջը:
Մեքենաների թիվը 14 է: Կրեմլի ավտոտնակը կհամալրվի շքեղ լիմուզինով, որը կօգտագործվի պատվիրակություններին ընդունելու համար:
Այս մեքենաների ավելի մեծ մասշտաբներով արտադրությունը պետք է սկսվի 2018 թվականին: Տարեկան կարտադրվի 300 մեքենա:
Նախագահի նոր մեքենան ցույց կտրվի 2018 թվականին նախագահի պաշտոնական երդմնակալության ժամանակ: