Նոր մոդել՝ «Նիվա»-ի հիման վրա
Ռուսաստանը հաստատել է «Сталкер» 150 ավտոմեքենաների թողարկումը: Այս մասին գրում է РИА «ФАН»-ը:
Ինչպես հաղորդվում է, նոր քրոսովերն արդեն ավելի վաղ՝ 2000-ական թվականների սկզբներին, ստեղծվել էր: Նախագիծն իրականացրել էր «Лада-Тул» ընկերությունը: Սակայն այն ժամանակ միջոցներ չկային մասսայական արտադրություն սկսելու համար:
Նոր մոդելը կունենա փոխանցման ավտոմատ տուփ և1.7 լիտրանոց շարժիչ: Մեքենան ստեղծվել է հետևի մասում դրված պլաստիկ պանելներով և մետաղե շրջանակներով, ինչը նրան ավելի թեթև կդարձնի և գործածության մեջ առավելություններ կտա:
Դատելով ամեն ինչից՝ մեքենան ստեղծել է «LADA 4×4»-ի հիման վրա և շուկայում տեղ կգտնի մատչելի մոդելների շարքում: