Ադրբեջանի Հանրապետությունը շարունակում է իր սև խավիարային քաղաքականությունը
ԵԱՏՄ կանդամակցի, եթե վերջնական հանգուցալուծում տա Ռուսաստանի Դաշնությունը Արցախի հարցին, պարզ է, որ նորից առաջ է քաշվում տարածքները զիջելու անտրամաբանական և անհիմն Կազանի պայմանագրով հաստատաված դիրքորոշումը։
Արցախի անկախության պահպանումը հայերիս պարտքն է, անհիմն եմ համարում Արցախից, որևէ հողակտոր կամ շրջան զիջելը, իհարկե մեր մեջ ապրում են բնատուր տաղանդներ, ովքեր բարձրաձայնում են, թե Արցախը մեզ ինչներիս է պետք, սակայն դա մեր անկախության պահպանման, ամրապնդման և զարգացման ուղին է։
Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է պաշտպանել և պահպանել հայկականը, հայինը, Արցախից որևէ տարածք զիջել կնշանակի զիջել ինքներս մեզ, վաճառելով մեզ ուրիշներին, Արցախի ազատագրմանը, պայքարին այնքան շատ մարդիկ են զոհվել և շարունակում են զոհվել։
Միջազգային կառույցներում շարունակում է գովազդվել հայկական ուտեստները, սովորույթները որպես ադրբեջանական, այնքան շատ են կեղծիքները, կեղծումները, որ արդեն միջազգային հանրությունն էլ հասկանում է ինչ ինչոց է, իսկ սահմանին տեղի ունեցող միջադեպերը, ամենօրյա կրակոցները վերագրելով հային մեղքը ուրիշի վրա գցելով, երբեք ոչնչի տեր չես դառնա, սա է Ադրբեջանի իշխանության որդեգրած քաղաքականությունը։
Մանուկ Սահակյան. Ֆեյսբուք