Կրեմլում գողի են բռնել
Տհաճ պատահար է տեղի է ունեցել «Транснефть»-ի 54-ամյա աշխատակցի հետ: Այն ժամանակ, երբ նա Մոսկվայի Կրեմլի պալատներից մեկում միջոցառման է եղել, նրան կողոպտել են: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ոստիկանությանը տուժածը հաղորդել է, որ հանդերձարանում է թողել պայուսակը՝ անձնական իրերով, որոնց թվում է եղել նաև ծառայողական վկայականը, իսկ երբ նա վերադարձել է, այն կորած է եղել:
Սակայն շատ շուտով Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ոստիկանության հետ միասին բերման են ենթարկել գողության մեջ կասկածվողին:
Իրավապահ մարմինների աղբյուրը հաղորդել է, որ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Մերձմոսկվայի 66-ամյա բնակիչը:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: