Թուրքիան պատրաստ է «հրաժեշտ տալ» Գերմանիային. Էրդողանը սպառնում է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է «հրաժեշտ տալ» Գերմանիային, եթե Բեռլինը որոշի հետ կանչել իր զինվորականներին Ինջիրլիքի ավիաբազայից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով անգլիական «Reuters» լրատվական գործակալությանը:
Այս մասին Թուրքիայի նախագահն ասել է Անկարայում այն բանից առաջ, երբ պետք է ուղևորվեր Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին և Եվրամիության առաջնորդների հետ հանդիպման:
Նրա խոսքով՝ Թուրքիան ոչ մի ազդանշան չի ստացել Բեռլինից գերմանացի զինվորականների՝ Թուրքիայի հարավում գտնվող ավիաբազայի տարածքից հեռանալու մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան ԳԴՀ պատգամավորների խմբին արգելել էր այցելել գերմանացի զինվորականներին, ովքեր Ինջիրլիքի ավիաբազայում են եղել: