Մեծ Բրիտանիայում ահաբեկչության պայքարը մահապատժի միջոցով կիրականացվի
Մեծ Բրիտանիայի անկախության կուսակցությունը կոչ է արել մահապատիժ սահմանել ահաբեկչության մեջ մեղադրվողների համար: Այս մասին գրում է «Actualnews.org»-ը:
Խորհրդարանական «UKIР» ֆրակցիան մտադիր է երկրի ողջ տարածքում հանրաքվեի հասնել՝ Մեծ Բրիտանիայում մահապատիժը վերադարձնելու համար: Քաղաքացիական պատասխանատվության բարձրագույն միջոցը կկիրառվի այն անձանց նկատմամբ, ովքեր կմեղադրվեն ահաբեկչության մեջ:
Կուսակցության անդամ Ջենիս Էտկինսոնը մատնանշել է այն, որ փաստացի կարելի է խոսել «Ռազմական դրության» մասին:
«Ռազմական հանցագործությունը և ահաբեկչությունը չեն կարող գերիշխել ներկայիս հասարակությունում: Ես չեմ փորձում պատասխաններ գտնել, ինչպես դա անում է «BBC»-ն, ես քաղաքական գործիչ եմ, իմ աշխատանքը որոշումներ առաջարկելն է: Մենք այսօր պետք է հայտարարենք, որ մահապատիժը պետք է վերադարձվի որպես պատիժ ահաբեկչության համար»,- մանրամասնել է ընդգծել է Էտկինսոնը: