Բրիտանիայի ոստիկանությունը ևս երեք կասկածյալ է ձերբակալել Մանչեսթերի ահաբեկչության գործով
Բրիտանական հատուկ ծառայությունները Մանչեսերում տեղի ունեցած ահաբեկչությա գործով ևս երեք կասկածյալների են ձերբակալել: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն` հղում տալով «BBC News»-ին: Կասկածյալներին ձերբակալել են քաղաքի տարածքում:
Ոստիկանությունը փորձում է պարզել` «Մանչեսթեր-Արենայում» մահապարտ է գործել, թե՞ ահաբեկչական հատուկ ցանց է գործել: Ավելի վաղ մայիսի 24-ին երկրի ներքին գործերի նախարար Էմբեր Ռիդդ հայտնել էր, որ այդ հարձակում ավելի մանրակրկտորեն էր պլանավորված նախորդների հետ համեմատած և երևում է, որ ահաբեկիչը միայնակ չի գործել:
Հենց նույն օրը լրատվամիջոցները հրապարակել են ենթադրյալ ջիհիդիստի լուսանկարը, և հայտարարել են երեք կասկածյալների ձերբակալության մասին: