Մելանյա Թրամփը կրկին մերժել է ամուսնու ձեռքը (տեսանյութ)
«Ուփսս, նա կրկին դա արեց»: Հենց այսպես են սոցցանցերում երգում Մելանյա Թրամփի մասին: Իսկ պատճառը հետևյալն է. ԱՄՆ առաջին տիկինն ամուսնուն կրկին անհարմար դրության մեջ է դրել, երբ վերջինս ցանկացել է բռնել կնոջ ձեռքը:
Միջադեպը տեղի է ունեցել Հռոմում: Երբ զույգը կանգնած է եղել սանդուղքին, Թրամփը փորձել է բռնել կնոջ ձեռքը, սակայն Մելանյան խորամանկորեն հրաժարվել է, ձևացնելով թե մազերն է շտկում:
Հիշեցնենք, որ նման դեպք եղել է նաև երեկ՝ Իսրայելում: Մելանյան հրել է ամուսնու ձեռքը, երբ նա փորձել է բռնել: