Թուրքիան ՌԴ-ի դեմ ձեթի ներկրման սահմանափակումներ է մտցրել
Թուրքիան Ռուսաստանից ձեթի ներկրման սահմանափակումներ է մտցրել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
«Մենք տեղեկություն ենք ստացել, որ Թուրքիան սահմանափակումներ է դրել ցորենի և արևածաղկի ձեթի մատակարարման վրա: Այս ամենը տեղի է ունենում ոչ պաշտոնական հարթությունում»,-ասել է Միխայիլ Մալցևը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ սահմանափակումները եղել են ՌԴ-ի սահմանած որոշակի բանջարեղենների՝ մասնավորապես լոլիկի մատակարաման արգելքի պատասխանը: Սահմանափակումները ՌԴ-ի կողմից եղել են այն բանից հետո, երբ թուրք զինվորականները խոցել են ռուսական ինքնաթիռը:
Հիշեցնենք, որ Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են մայիսի 22-ին և եկել են փոխադարձ համաձայնության առևտրում սահմանափակումների վերացման վերաբերյալ, միաժամանակ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ասել է, որ լոլիկի ներկրման սահմանափակումները մնում են ուժի մեջ: