«Վայրի արևմուտքի աշխարհը» սերիալի «սեքս-ռոբոտները» իրականություն են դառնում (տեսանյութ)
Ամերիկյան հայտնի «Վայրի արևմուտքի աշխարհը» սերիալից հայտնի «սեքս-ռոբոտները» իրականություն են դառնում: «RealDoll» ընկերությունը հայտարարել է «Harmony» սեռական ռոբոտների վաճառքի մեկնարկի մասին: Այս մասին գրում է «Filmpro.ru»-ն:
Այն ստեղծվել է տղամարդկանց երևակայությամբ՝ բարակ իրանով, մեծ կրծքավանդակով, խոշոր աչքերով, երկար թարթիչներով, սակայն այն չի կարողանում քայլել,և բացի իր տիրոջ սեռական ցանկությունները բավարարելուց չունի այլ գործառույթներ՝ տուն մաքրելու կամ ճաշ պատրաստելու: Սակայն «սեքս-ռոբոտը» կարող է մարդկանց բնորոշ շարժումներ կատարել և ձայներ արձակել: Փորձագետները կարծում են, որ ապագայում՝ 2050 թվականին, հնարավոր կլինի ամուսնանալ այդ գյուտերի հետ:
««Harmony» սիլիկոնային սեքս-ռոբոտին դուք չեք կարող ստիպել լացել, կամ չեք կարող կոտրել նրա սիրտը: Մեր օրերում մարդիկ դժվարությամբ են կարողանում ավանդական հարաբերություններ ստեղծել: Այս ռոբոտը ոչինչ չի պահանջում, նրա նպատակը հաճույք պատճառելն է իր տիրոջը»,- ասել է ռոբոտ ստեղծող Մեթ Մաքալին:
Հատկանշական է, որ սեքս-ռոբոտին հետագայում հնարավոր կլինի նաև բանաստեղծություններ կարդալ սովորեցնել:
Այն վաճառքի կհանվի 2017 թվականի տարեվերջում 11 հազար 700 ֆունտ ստեռլինգ արժողությամբ:
Նշենք նաև, որ «Վայրի արևմուտքի աշխարհը» սերիալում նկարահանվում է ամերիկյան հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը, ով հայ հանրությանը առավել հայտնի է «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմից: