Թրամփը Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպումը «մեծ պատիվ» է համարել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպումը «մեծ պատիվ» է համարել: Այս մասին գրում է «Ren.tv»-ն:
Նշենք, ԱՄՆ նախագահն այսօր ժամանել է Վատիկան, որտեղ բանակցություններ էր վարելու Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Օդանավակայանում Թարմփին դիմավորել է Վատիկանի պատվո պահակախումբը:
Հռոմի պապի և Թրամփի հանդիպումը տեղի է ունեցել Պապի նստավայրում:
Հատկանշանական է, որ Հռոմի Պապը բազմիցս քննադատել է Թրամփի նախընտրական քարոզները, մասնավորապես Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցումը:
«Մարդը, ով կամուրջ կառուցելու փոխարեն պատ է կառուցում, քրիստոնյա չէ»,- ասել է Պապը:
Նշվում է, սակայն, որ Պապը չի ցանկացել նախագահի հետ զրուցել այն թեմաներով, որոնց հարցում համակարծիք չէ վերջինիս հետ: