Լոնդոնի պատմության մեջ երրորդ անգամ ահաբեկչական սպառնալիքը հասել է բարձր մակարդակի
Մեծ Բրիտանիայի ահաբեկչության սպառնալիքը բարձրացել է կրիտիկական մակարդակի: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Սա երրորդ դեպքն է Լոնդոնի պատմության մեջ, որ Մեծ Բրիտանիան ենթարկվել է ահաբեկչական լայնամաշտաբ հարձակման:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ասել է, որ ահաբեկչություն կարող է լինել ցանկացած պահի և չի բացառել, որ դրա հետևում կարող են կանգնած լինել մի խումբ մարդիկ:
Վարչապետի խոսքով՝ ահաբեկչական սպառնալիքի մակարդակի բարձրացումը նշանակում է, որ զինված ոստիկանները կստանան զինվորական օժանդակություն:
Հիշեցնենք, որ ահաբեկչական գործողությունները Մանչեսթերում տեղի է ունեցել մայիսի 22-ի երեկոյան երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ: Պայթյունի հեղինակը եղել է մահապարտ, վերջին տվյալներով զոհվել է 22 մարդ, 120 մարդ վիրավորվել է: