Թաիլանդի «խաղատուն աղքատների համար» ստորգետնյա խաղատանը ձերբակալավել է 92 մարդ
Թաիլանդի «Խաղատուն աղքատների համար» խաղատանը Բանգկոկի ոստիկանությունը ձերբակալել է 92 մարդու, որոնցից 29-ը եղել են հարևան պետություններից: Այս մասին հայտնում է «РИА Новости»:
Խաղատունը գործել է ապօրինի, իսկ խուզարկման ժամանակ հայտնաբերվել են ապօրինի ճանապարհով ձեռք բերված ազարտային խաղերի սարքավորումներ, մասնավորապես 200 հազար թաիլանդական բատ՝ 5.5 հազար դոլար արժողությամբ:
Օտարերկրացիները հարևան երկրներից Բանգկոկում են եղել աշխատելու նպատակով:
Լրատվամիջոցը հայտնում է, որ ոստիկանությունը չի կարողացել գտնել խաղատան սեփականատիրոջը, այդ պատճառով էլ ձերբակալել է բոլորին:
Նշենք նաև որ թղթախաղը և դրա հետ առնչվող բիզնեսները արգելված են ամբողջ Թաիլանդում: