Պետքարտուղարությունը պատրաստ է «դիմակայել Ռուսաստանի ագրեսիային»
ԱՄՆ Պետքարտուղարության 2018 թվականի բյուջեի նախագիծն ուղղված է Եվրաստիայում «ռուսական ագրեսիային դիմադրելուն»: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
Այսպիսի դիրքորոշում է հայտնել պետքարտուղարության արտասահմանյան օգնություն ցույց տալու ռեսուրսներ տրամադրելու բաժնի տնօրեն Հարի Սեսթրին լրագրողների հետ զրույցի ընթացքում:
«Այս բյուջեն թույլ կտա դիմադրել Ռուսաստանի ագրեսիային և թշնամական ազդեցությանը Եվրոպայում, Եվրասիայում և Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև կամրապնդի ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը և կպաշտպանի տնտեսական հետաքրքրությունները տարածաշրջանում»,- նշել է նա:
Ենթադրվող բյուջեն թույլ կտա նաև դիմակայել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: