Քիմ Քարդաշյանն արձագանքել է Մանչեսթերի ահաբեկչությանը
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Մանչեսթերի ահաբեկչությանը: Հեռուստաաստղը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ես աղոթում եմ Մանչեսթերում գտնվող բոլոր մարդկանց համար: Սա իսկապես այնքան անիմաստ է և սիրտ կոտրող: Ես չեմ կարող պատկերացնել այդ ծնողների վախն ու տառապանքներն իրենց երեխաներին փնտրելու ժամանակ: Համերգները պետք է այն վայրերը լինեն, որտեղ դու կարող ես զվարճանալ և հանգստանալ: Այնքան սարսափելի է այս աշխարհում քեզ անվտանգ չզգալը: Իմ սիրտը ցավում է Արիանա Գրանդեի համար, ես քեզ սիրում եմ»: