Դուտերտեն ռազմական դրություն է հայտարարել «ԻՊ»-ի հետ բախումների պատճառով
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ռազմական դրություն է հայտարարել երկրում մեծությամբ երկրորդ կղզում՝ Մինդանաոյում, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների հետ զինվորականների ռազմական բախումներից հետո: Այս մասին գրում է Life.ru-ն: Բախումները եղել են «Մաուտ» խմբավորման հետ, որը կապված է «ԻՊ»-ի զինյալների հետ:
Այժմ Դուտերտեն պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում, սակայն շուտով արտակարգ կերպով կուղևորվի Մանիլա տեղի ունեցածի պատճառով: Մայիսի 24-ին նախատեսված այցը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հետաձգվել է:
Սպասվում է, որ կղզում ռազմական դրությունն ուժի մեջ կլինի 60 օրվա ընթացքում: