Վրեժ՝ «մուսուլմանների հողեր ներխուժելու համար». ԻՊ-ը՝ Մանչեսթրի ահաբեկչության մասին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Մանչեսթերի հարձակումն անվանել է վրեժ «մուսուլմանների հողերի վրա հարձակվելու համար»: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «The Telegraph»-ին, որը վկայակոչում է արմատականնեի հետ կապված «Amaq» գործակալության հայտարարությունը:
«Խալիֆայության զինվորներից մեկին հաջողվել է պայթուցիկ սարք տեղադրել Մանչեսթերում հավաքված խաչակիրների մոտ»,- նշվում է զինյալների ուղերձում: Նրանք նաև «Մանչեսթեր Արենա» մարզադաշտը, որում տեղի է ունեցել ահաբեկչությունը, անվանել են «անամոթ վայր» և հավելել, որ հարձակումը նախօրոք էր ծրագրված:
Իսլամիստները ոչ մի տեղեկություն չեն հրապարակել մահապարտի անձի մասին, ոչ մի լուսանկար, ինչպես դա արվում էր նախորդ ահաբեկչությունների ժամանակ:
Նախնական տվյալներով՝ 23-ամա մահապարտի անունը Սալման Աբեդի էր: