Ամերիկացին չիպս է կերել և մահացել
Կալիֆոռնիա նահանգում մի ամերիկացի է մահացել և ևս 9-ը տուժել են այն բանից հետո, երբ չիպսեր են կերել, որոնք գնել էին ավտոլցակայաններից մեկից: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «Chicago Tribune»-ին:
Ինչպես հաղորդվում է, ավելի ուշ պարզվել է, որ դրանք բակտերիաներ են պարունակել, որոնք հանգեցրել են սննդային թունավորման և բոտուլիզմի: Այդ հիվանդությունը բնորոշվում է օրգանիզմի ինտոկսիկացիայով և կենտրոնական նյարդային համակարգի պարտությամբ:
Թունավորմանը զոհ է դարձել 37-ամյա տղամարդը, կենդանի մնացածներն անհրաժեշտ բժշկական օգնություն են ստանում տեղի հիվանդանոցներում:
Կալիֆոռնիայի առողջապահական կենտրոնը հաստատել է, որ փորձաքննության արդյունքներով, իրոք, պարզվել է, որ չիպսերն այնպիսի բակտերիա են պարունակել, որը բոտուլիզմ է առաջացնում: