Բաքվում՝ սեփական տանը, բարեկամի կողմից սպանվել է քրեական հեղինակություն Յաշա Բակինսկին
Ադրբեջանում իր տանը սպանվել է քրեական հեղինակություն Բալահմեդով Բալահմեդ Ալիմամեդը՝ ծնված 1952 թվականին, ով առավել հայտնի է որպես Յաշկա Բակինսկի: Այս մասին գրում է «Sputnik Ադրբեջան»-ը՝ հղում տալով դատախազության հաղորդագրությանը:
Ինչպես հաղորդվում է, սպանության գործով ձերբակալվել է տեղի բնակիչը, ով նախկինում բազմիցս ազատազրկված է եղել՝ Աղաև Էլհանը՝ ծնված 1976 թվականին: Նա իր զոհի բարեկամն է եղել:
Նախնական քննության ընթացքում պարզվել է, որ սպանությունը եղել է բարեկամների միջև ցերեկը տեղի ունեցած կոնֆլիկտի արդյունքը: Մի քան ամիս առաջ տղամարդիկ կռվել էին այն բանից հետո, երբ Աղաևը կասկածի տակ էր դրել Բալահմեդովի դերն ու նշանակությունը քրեական աշխարհում, ով գրեթե ողջ գիտակցական կյանքն անց է կացրել բանտում՝ ընդհանուր 38 տարի ժամկետով: