Թրամփը հարգել է Հոլոքոստի զոհերի հիշատակը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարգել է Հոլոքոստի զոհերի հիշատակը Երուսաղեմում գտնվող Յադ Վաշեմ հուշահամալիրում: Այս մասին գրում է «Tass.ru»-ն:
Նա Հիշատակի սրահում վառել է Հավերժական կրակը, ապա Մելանյա Թրամփի հետ ծաղկեպսակ դրել նացիստական ճամբարներում զոհվածների խորհրդանշական գերեզմանատանը:
Թրամփին Յադ Վաշեմ ուղեկցել է նրա դուստրը՝ Իվանկա Թրամփը Ջարեդ Քուշների հետ:
Հոլոքոստը Գերմանիայի կողմից հրեաների ոչնչացումն է: Տերմինը նշանակում է «այրվել» «ոչնչացում կրակի միջոցով», որը առաջին անգամ կիրառել է գրող Էլի Վիզալյան: