Այս օրերին մենք սերտորեն կապված ենք բրիտանացի ժողովրդի հետ (տեսանյութ)
Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը իր ցավակցությունն է հայտնել Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների ընտանիքին: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
«Այս ժամերին մեր մտքերը մեր հարազատների, մահացած ընկերների և վիրավորների հետ են: Ես հուսով եմ, որ մոտ ժամանկներում պատճառները կհետաքնվեն, բայց, առաջին հերթին պետք մարմնական վնասվածքներ ստացած բոլոր վիրավորներին լիովին ապաքինել քանի դեռ դա հնարավոր է: Այս օրերին մենք սերտորեն կապված ենք բրիտանացի ժողովրդի հետ»,-ասել է Շտայնմայերը:
Հիշեցնենք, որ գիշերը «Մանչեսթեր Արենա» մարզահամերգային դահլիճում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով 22 մարդ մահացել է 59-ը՝ վիրավորվել: