Դոնալդ Թրամփը Մանչեսթերի ահաբեկիչներին «չար անհաջողակներ» է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացնողներին «չար անհաջղակներ» է անվանել և ցավակցել է 22 զոհերի հարազատներին: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Որքան երիտասարդ ու հրաշալի մարդիկ սպանվեցին այդ չար անհաջողակների կողմից»,- հայտնել է Թրամփը՝ Բեթղեհեմում պաղեստինյան առաջնորդ Մահմուդ Աբասի հետ համատեղ հայտարարությունում
«Ես նրանց հրեշներ չեմ կոչի, քանի որ դա նրանց դուր չէր գա»,- հայտնել է Թրամփը,- «այս պահից սկսած ես նրանց անհաջողակնե կանվանեմ, քանի որ դա այն է, ինչ իրենք են... հիշեք սա, նրանք անհաջողակներ են»: