Անջելինա Ջոլին արդեն Բրեդ Փիթի հարևանությամբ է բնակվում
Անջելին Ջոլին և իր երեխաները տեղափոխվել են Լոս Անջելեսի Լոս Ֆելիս շրջանի իրենց նոր բնակարանը: Բնակարանը մոտ է «ընտանեկան բույնին», որտեղ Ջոլին ապրում էր Բրեդ Փիթի հետ:
Դերասանուհին ասել է, որ ինքն է ցանկացել ապրել նախկին ամուսնու հարևանությամբ, որպեսզի դյուրացնի տեսակցությունը երեխաների հետ:
Լրատվամիջոցների հաղորդմամբ Ջոլիի առանձնատունը ընդամենը 3 կիլոմետր է հեռու է նախկին ամուսնու տնից:
Ջոլիի առանձնատունը համարվում է քաղաքի ամենաթանկ առանձնատունը, որն ունի 6 ննջասենյակ, տասը լոգասենյակ, գրադարան, մարզասրահ, թեյի սենյակ, լողավազան: