Թուրքիայում գլխավոր շտաբի 144 աշխատակից է ձերբակալվել
Ստամբուլի դատախազությունը հրապարակել է գլխավոր շտաբի 144 աշխատակիցների ձերբակալման թույլտվությունը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Ոստիկանությունը հաղորդում է, որ կասկածյալները օգտագործել են «ByLock» ծրագիրը և կոդավորված հաղորդագրություններ են փոխանակել Գյուլենի հետ:
Նրանք մեղադրվում են 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ, որի արդյունքում զոհվել են շուրջ 240 քաղաքացիների, իսկ ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել է: Ապստամբությունը ճնշվել է:
Դրանից հետո սկսվել են ձերբակալությունները երկրի ուժային կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, իսկ երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Գյուլենին, և ԱՄՆ-ից պահանջել հանձնել նրան թուրքական կողմին:
Դեպքից հետո Թուրքիայում 50 հազար մարդ ձերբակալվել է: