Նոր թրենդ. սև կպչուն ժապավենները՝ մարմնի ինտիմ մասերին (լուսանկար 18+)
Սոցցանցերի հարյուրավոր օգտատերեր փորձել են կրկնօրինակել ոճաբան Ջոել Ալվարեսի ստեղծագործությունը, ով նորաձության աշխարհ մտցրեց սև ժապավենները: Նրանք հրաապարակել են լուսանկարներ՝ մարմնի տարբեր հատվածներին սև կպչուն ժապավեններ ամրացրած: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:
«Instagram»-ի օգտատերերը լուսանկարները հրապարակում են #bodytape և #blacktape հեշթեգներով:
Աղջիկները սև ժապավենով ծածկում են իրենց մարմնի ինտիմ հատվածները և մարմնի վրա փորձում են ստեղծել նկարներ :
Թրենդի հիմնադիրը՝ Ջոել Ալվարեսը, մի քանի տարի է՝ ստեղծում է պատկերներ բացառապես ժապավեններից, նրա սիրելի գույններն են սևը, ոսկեգույնը և արծաթագույնը:
Ոճաբանին համացանցում հետևում է շուրջ 200 հազար մարդ: