«ԻՊ»-ը պատասխանատվություն է վերցրել Մանչեսթերում տեղի ունեցած պայթյունի համար
«ԻՊ» ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է վերցրել Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության համար: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն` հղում տալով «ТАСС»-ին: Ծայրահեղականները այդ մասին հայտարարություն են տարածել համացանցում:
«Մանչեսթեր-Արենա» մարզադաշտում մայիսի 23-ի գիշերը խոշոր պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով` ահաբեչկությանը զոհ է դարձել 22 մարդ: Տուժածների թիվը հասնում է 59-ի:
Մանչեսթերի իրավապահ մարմինները հայտնել են, որ պայթյունը կազմակերպել է ահաբեկիչ մահապարտը: