Ճապոնիայում շոգի պատճառով գրեթե 1000 մարդ հոսպիտալացվել է
Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում հոսպիտալացվել է գրեթե 1000 մարդ: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Ճապոնիայի հրշեջ ծառայությունը և շտապ օգնությունը մայիսի 15-ից աշխատում է արտակարգ ռեժիմով: Հոսպիտալացվածները հիմնականում Տոկիոյից են:
Ինչպես հայտնում են օդերևութաբանական գործակալությունից, Ճապոնիայի մեծ մասում առաջիկա օրերին տաք եղանակները կշարունակվեն, որից պաշտպանվելու համար խորհուրդ են տալիս օգտագործել օդորակիչ, երկար ժամանակ դրսում չմնալ և շատ ջուր խմել: