Օբամայի արձակուրդը՝ Տոսկանայում
Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբաման Տոսկանայում իր փորքիկ արձակուրդի առաջին օրերը կնոջ՝ Միշել Օբամայի հետ, նվիրել է գոլֆ խաղալուն, սակայն հանգստյան օրերին որոշել է հանգստանալ սիրելի սպորտաձևից և անցնել հեծանիվ վարելով զբոսնելուն: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին:
Ինչպես նշում են լրատվամիջոցները, նախկին նախագահին զբոսանքների ժամանակ ուղեկցել են առնվազն երկու թիկնապահներ:
Հաջորդ կայարանն Իտալիայում, «Daily Mail»-ի տվյալներով, Ֆլորենցիան է: