Ադրբեջանցիները փորձել են սպանել Էրդողանին
Նախօրեին Անկարայում տեղի ունեցած «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ իսլամիստ ահաբեկիչները նախապատրաստել էին ահաբեկչություն իրականացնել: Մայիսի 21-ին թուրքական ԶԼՄ-ները տեղեկություններ տարածեցին, որ ահաբեկչություն նախապատրաստողներից մեկը ձերբակալված է, իսկ երկուսին էլ սպանել են ոստիկանները:
Քիչ առաջ թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ներն արդեն մանրամասներ են հաղորդում և ահաբեկիչների անուններ տալիս: Թուրքական NTV հեռուստաընկերությունը հղում անելով Անկարայի նահանգապետ Էրջան Թոփաջին հաղորդում է, որ տաքսիստը, ում միջոցով բացահայտվել է ահաբեկչությունը և ով ահաբեկիչներին Ստամբուլից իր մեքենայով բերել էր Անկարա, Ադրբեջանի Գուսարի շրջանի Յասաբ գյուղի 24-ամյա բնակիչ Աբուհուսեյն Ջալիլովն է: Իսկ նրա կողմից Անկարա բերված երկու ահաբեկիչները ,ովքեր սպանվել են ոստիկանական հատուկ գործողության ժամանակ ևս, Ադրբեջանի քաղաքացիներ են:
Այս ամենից կարելի է եզրակացնել ,որ Էրդողանն այսուհետ ավելի շատ պետք է վախենա ադրբեջանցիներից, քան քրդերից և հայերից: Էրդողանի թշնամիները փորձել են նրան այնպիսի հարված հասցնել, որտեղից նա չէր էլ սպասում: Դա Ադրբեջանն է: Բաքվի կողքին ամեն հարցում միշտ կանգնած Էրդողանն ամենաքիչը սպասում էր, որ իր «քարդաշ» Իլհամի ղեկավարած երկրից կստանա հարված:
Ադրբեջանի իշխանությունների կողմից այն «անտարբերությունը», որը դրսևորվում է ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների հետ Ադրբեջանի քաղաքացիների համագործակցությանը, բումերանգի էֆեկտը տվեց: Իլհամ Ալիևը մտածում էր, որ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում,Աֆղանստանում և այլ տեղերում ահաբեկչության բնագավառում փորձ ձեռք բերած իր քաղաքացիները հետ վերադառնալով Ադրբեջան կօգտագործվեն Հայաստանի և Արցախի դեմ:
Սակայն, վարունգը թարս բուսնեց: Իլհամի «բուծած» տեռորիստները թիրախավորել էին Իլհամի մեծ եղբայր, Թուրքիայի ֆաշիստ բռնապետ Ռեջեփ Էրդողանին:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք