Լուսնի փոշով պայուսակը վաճառվում է 4 միլիոնով
Նյու Յորքի «Sotheby's» աճուրդում կցուցադրվի լուսնի փոշով պայուսակը, որն իր հետ Երկիր մոլորակի արբանյակից բերել է տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը: Առքուվաճառքը կմեկնարկի հուլիսի 20-ին՝ առաջին տիեզերական թռիչք կատարած«Ապոլոն 11»-ի վայրէջքի 48-րդ տարեդարձին: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «Mashable»-ին:
Չիկագոյից փաստաբան Նենսլի Լի Կարլսոնը գնել էր Նիլ Արմսթրոնգի պայուսակն ընդամենը 995 դոլարով 2015 թվականին:
Կինը, ով իր խոսքով, «տիեզերքի համար խելագարվում է», ուղարկել է դա «NASA» փորձաքննության: Մասնագետները հաստատել են պայուսակի պարունակությունը և սկզբից չեն ցանկացել հետ վերադարձնել այն: Նրանց խոսքով՝ գիտության և պատմության համար այդքան կարևոր օբյեկտը չէր կարող մասնավոր շինությունում գտնվել:
Կարլսոնը ստիպված է եղել դատի տալ «NASA»-ին: Իշխանությունները գերատեսչությանը պարտադրել էին վերադարձնել օտար մարդու իրը: