«ԻՊ»-ին արգելել են օգտվել սոցկայքերից
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներին հրամայել են դադարել օգտվել սոցիալական կայքերց: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «SITE» կազմակերպությանը, որը հետևում է ջիհադիստների ակտիվութանը:
Խմբավորման ղեկավարությունում, որոնց լուսանկարներով է ուղեկցվում հրապարակումը, նշվում է, որ սոցիալական կայքերի օգտագործումը կարող է մատնել զինված ջոկատի տեղակայման վայրը և վտանգի տակ դնել այն: Տեքստում, սակայն, ընդգծվում է, որ խոսքը վերաբերում է հենց ռազմական ստորաբաժանումներին, որոնք ուղղակիորեն կապված են ռազմական բախումների հետ:
«ԻՊ»-ի վերահսկողության տակ գտնվող տարածքում արդեն երկու տարուց ավելի է, ինչ արգելված է «Apple»-ի տեխնիան: Խմբավորման փորձագետների կարծիքով՝ դրանց օգնությամբ հակառակորդները կարող են լրտեսել իրենց: