Պուտինը հրահանգել է արագացնել գերծանր հրթիռի ստեղծումը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է արագացնել գերծանր հրթիռի ստեղծումը: Այս մասին լրագրողներին հաղորդել է փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը տիեզերական ճյուղի զարգացման հարցով ժողովն ամփոփելիս: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
«Խոսք է եղել նաև լուրջ հեռանկարի մասին՝ գերծանր դասի հրթիռի ստեղծման հեռանկարի: Նախագահն առաջադրանք է դրել «Ռոսկոսմոս»-ի առաջ՝ ապահովել այդ աշխատանքների արագացումը՝ ի հաշիվ այն բոլոր տեխնոլոգիաների, որոնք ներկայացվել են գլխավոր մասնագետների կողմից»,- նշել է Ռոգոզինը:
Փոխվարչապետը հավելել է, որ ընդունվել է պլան, որը մի քանի օրից կքննարկվի Ղազախստանում Բայկոնուրի՝ Ռուսաստանի և Ղազախստանի հետաքրքրությունների համար հետագա օգտագործման հարցով: Նա ընդգծել է Ղազախստանի հետ նման մեծամասշտաբ համագործակցության անհրաժեշտությունը: