Ի՞նչ են պայմանավորվել Ռուսաստանն ու Թուրքիան
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդեդևը հաղորդել է, որ Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել առևտրային սահմանափակումների հարցով: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
Նա պարզաբանել է, որ ռուսական կողմը կհանի սահմանափակումները թուրքական աշխատուժի օգտագործման մասով, առանձին ուղղություններով բիզնեսով զբաղվող ընկերությունների և մթերքների մատակարարաման մասով՝ բացառությամբ տոմատների, և սպասում է նույնանման պատասխանի Անկարայի կողմից:
«Որոշումն արագ ուժի մեջ կտմնի կառավարության հրահանգով: Այսինքն գործընկերները փոփոխություններ կպատրաստեն կառավարության առանձին ակտերում, իսկ ես դրանք կստորագրեմ: Ասյպես ենք մենք պայմանավորվել թուրքական կողմի հետ»,-նշել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: