Թրամփը պահանջել է Իրանից դադարեցնել ահաբեկիչներին և գրոհայիններին տրամադրվող աջակցությունը
ԱՄՆ-ն և Իսրայելը միասին պահանջում են Իրանից դադարեցնել «ահաբեկիչներին և գրոհայիններին» ուղղված աջակցությունը: Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմ կատարած այցի ընթացքում, գրում է «РИА Новости»-ն:
Էր Ռիադից Երուսաղեմ ժամանած ամերիկացի նախագահն Իրանից եկող վտանգը և այդ վտանգին դիմակայելու անհրաժեշտության գիտակցումն անվանել է ամբողջ աշխարհով, այդ թվում՝ արաբական և մահմեդական երկրներում, աճող փոխհամաձայնության առարկա:
«Իսրայելը և ԱՄՆ-ն կարող են միաձայն հայտարարել, որ երբեք չի կարելի թույլ տալ, որ Իրանի մոտ միջուկային զենք հայտնվի: Երբե՛ք: Նա պետք է դադարեցնի ահաբեկիչների և գրոհայինների ֆինանսավորումը, պատրաստումը և զինումը»,- ասել է Թրամփն Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ բանակցություններից հետո:
Նա նաև ընդգծել է, որ այդ ամենը իսկապես վտանգ է, և որ դրանում այլևս կասկած չկա: