Թաիլանդի ավտոբուսում վանականը բռնվել է 18+ ֆիլմ դիտելիս
Թաիլանդցի տղամարդը ավտոբուսում հեռախոսով պոռնո ֆիլմ է դիտել առանց հեռախոսի ձայնը անջատելու: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Ավտոբուսի ուղևորները բողոքի ակցիա են կազմակերպել երիտասարդ տղամարդու պահվածքի համար: Տղամարդը եղել է բուդդայական կուսակրոն քահանայի հագուստով և արևային ակնոցներով: Նա նստել է ավտոբուսի նստարանին և դիտել պոռնոֆիլմը:
Ուղևորները զայրացել են երիտասարդի պահվածքից, նրանցից մեկը նկարահանել է թե ինչ է երիտասարդը դիտում հեռախոսով, այդ նկատելով՝ երիտասարդը անջատել է մեծահասակների համար նախատեսված ֆիլմը: