Թուրքիայում ռուս օդաչուին սպանողին 5 տարի ազատազրկում է սպասվում՝ ապօրինի զենք պահելու համար
Ալփարսլան Չելիքը, ով ստանձնել է ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանությունը, դատապարտվել է 5 տարի ազատազրկաման՝ ապօրինի զենք պահելու մեղադրանքով: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Դատարանը չի քննել Չելիքի մեղավորությունը ռուս օդաչուի մահվան հարցով: Գործի քննությունը շարունակվում է»,- ասել է փաստաբան Մուրատ Ուստունդյակը:
Օլեգ Պեշկովը զոհվել է 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչի՝ ռուսական Սու-24-ին հարվածելու հետևանքով: Հանգուցյալ օդաչուին հետմահու շնորհվել է Ռուսաստանի ազգային հերոսի կոչում:
Օդաչուի սպանությունից անմիջապես հետո, Չերլիքը ստանձնել է մահվան պատասխանատվությունը, սակայն քննության ժամանակ ասել է թե չի սպանել օդաչուին, իսկ ենթականերին հրահանգել է չկրակել Պեշկովի ուղղությամբ:
Անցած տարվա ապրիլին թուրքական ոստիկանությունը ձերբակալել էր Չերլիքին ապօրինի զենք պահելու համար: Ամբաստանյալը նախաքննության ընթացքում հերքել էր իր հասցեին ուղղված մեղադրանքները: