Այսօր Շառլ Ազնավուրը դարձավ 93 տարեկան (տեսանյութ)
Այսօր աշխահահրչակ շանսոնյե Շառլ Ազավուրը (իսկական ազգանունը Ազնաուրյան) դառնում է 93 տարեկան: Հասարակական գործիչ, համաշխարհային էստրադայի դասական երգիչը ծնվել է էմիգրանտների ընտանիքում՝ 1924թ-ին:
Բազմաթիվ որակավորումներ ունի համաշխարհային աստղը՝ երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան իսկ «Time» ամսագրի հարցման արդյունքում շանսոնյեն համարվել է 20-րդ դարի լավագույն երգիչը:
Համաշխարհային հռչակ է ստացել 1956 թվականին, երբ «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո Ֆրանսիայի հասարակությանը համարեց Շառլին իր սրտի երգիչ, իսկ ժամանկի ֆրանսիական մամուլը անդրադառնալով նրա ելույթին գրել է՝ «ֆրանսիան ազնավուրացված է»:
Նա շուրջ 1000 երգի հեղիանակ է, որոնցից շատերը թարգմանվել են այլ լեզուներով:
Ֆրանսիայի և աշխարհի երգիչը լինելուց զատ, նա ամուր կառչած է իր արմատներին՝ Հայաստանին: Հայաստանի դժվարին տարիներին երգիչը բազմաթիվ բարեգործություններ է կատարել, որի համար ստացել է Հայաստանի ազգային հերոսի կոչում, ում սիրում է ողջ հայությունը:
«Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ, բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ»,-ասել է Շառլը իր «Ազնավուրը Ազնավուրի մասին» գրքում: