40-ամյա Նատալիա Օրեյրոն պատմել է թե ինչպես է նիհարել 30 կգ (լուսանկարներ)
Մայիսի 19-ին Նատալիա Օրեյրոն կդառնա 40 տարեկան: Տարեդարձի նախօրեին գողեցկուհի դերասանուհին անեղծացել է լրատվամիջոցերի հետ իր նիհարելու գաղտնիքով: Այս մասին գրում է «Cosmo.ru»-ն:
Նատալիան հղիությունից հետո կարողացել է նիհարել 30 կիլոգրամով:
«Չկա հատուկ դիետա, որը կիրառել եմ նիհարելու համար: Պարազապես հասկացա, որ պետք է ազատվել ավելորդ կիլոգրամներից (և դա իսկապես ավելորդ էր՝ 30 կգ): Առաջինը այդ հարցում ինձ օգնեց մրգային սննդակարգը, մի որոշ ժամանակով հրաժարվեցի շոկոլադից և հացաբուլկեղենից, որոնք ուղակի պաշտում էի: Երբեմն հանգստյան օրերին ինձ թույլ եմ տվել ուտելու պիցցա և սպագետի, բայց ամեն ինչ վերահսկելով և չափավոր: Կարևոր է հիշել, որ կենտրոնանալով մեկ սննդամթերքի վրա չեք կարող նիհարել: Կարևոր է ֆիզիկական վարժություններ կատարելը, օրինակ ես զբաղվել եմ պարով, յոգայով հեծանիվ եմ վարել: Եվ իհարկե նիհարելու համար կարևոր խթան է եղել ծննդաբերությունիցս մեկ ամիս անց կինոփառատոնի կարմիր գորգի արարողության մասնակցությունս: Բաց թողնել չէի կարող, բայց և ցանկանում էի հրաշալի տեսք ունենալ, քանի որ շուրջ բոլորը սիրելի երկրպագուներն էին և լուսանկարիչները»,- ասել է դերասանուհին: