«Guardian»-ը պատմել է «Facebook»-ի գրաքննության կաննոների մասին
Բրիտանական «Guardian» թերթը պատմել է «Facebook»-ի ներքին օրենքների մասին: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Պարբերականը նշում է, որ կան ավելի քան 100 հրահանգներ, որոնք բացատրում են թե ինչ սահմանափակումներ պետք է լինեն հրապարակումներ կատարելիս, որոնցից են` ատելությունը, ահաբեկչությունը, պոռնոգրաֆիան, ռասիզմը և այլն:
Մանսավորապես մոդերատորները պահանջում են` որքան հնարավոր է արագ արգելափակել գրառումները, որոնք պարունակում են անմիջական սպառնալիք կոնկրետ անձանց: Օրինակ՝ ԱՄՆ նախագահի դեմ կոչերը պետք է չհրապարակվեն, քանի որ նա պաշտպանված անձ է և հանդիսանում է պետության գլուխը:
Մոդերատորները տալիս են 10 վայրկյան որոշում ընդունելու համար:
««Facebook»-ը պարազպես չի կարող վերահսկել բոլոր հրապարակումների բովանդակությունները, քանի որ դրանք չափազանց շատ են և չափազանց արագ են թարմացվում»,- նշվել է պարբերականում: