Բեյոնսեն խնջույք է կազմակերպել երկվորյակների ծնվելուց առաջ (լուսանկարներ)
35-ամյա Բեյոնսեի և 47-ամյա Ջեյ Զիի ընտանիքում համալրում է սպասվում: Աստղային զույգը շուտով երկվորյակների ծնող է դառնալու: Այս առիթով զույգը «Carter Push» խնջույքն է կազմակերպել, որին ներկա են եղել մտերիմներն ու հարազատները: Այս մասին գրում է «Spletnik.ru»-ն:
Խնջույքից երգչուհին լուսանկարներ է հրապարակել, որտեղ զույգը աֆրիկյան էթնիկ ոճով է ներկայացել: Բեյոնսեն լուսանկարները ներկայացրել է սև ու սպիտակ ֆոնով, ինչը բավականին տարօրինակ է, որովհետև աֆրիկյան ոճին բնորոշ են խայտաբղետ գույները:
Երկրպագուները անտեսել են այս և այլ փաստերը, և դրական մեկնաբանություններ են արել լուսանկարներին: