Նոր մանրամասներ Բանգկոկի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունից. նախնական վարկածը հերքվել է
Բանգկոկի հիվանդանոցում պայթյունը եղել է պայթուցիկ սարքի հետևանքով: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան Թաիլանդի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում: Ըստ ոստիկանության հաղորդագրության, վնասվածքներ են ստացել ավելի քան 23 մարդիկ, ովքեր եղել են թոշակի անցած պաշտոնյաներ: Հիմնականում վնասվածքը եղել է ռումբի բեկորներից:
«Հաստատվել է, որ հայտնաբերվածը պայթուցիկ սարք է եղել, նախքան մանրամասները հաղորդելը մենք պետք է ժողով անցկացնենք, բայց հստակ կարող ենք ասել, որ հայտնաբերվածը ռումբ է», - ասել է ոստիկանության մամուլի քարտուղարը և հավելել, որ ռումբը հայտնաբերել են մետաղալարի միջոցով:
Հիեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ պայթյունը եղել է գազի արտահոսքի հետևանքով: