Սաուդյան Արաբիան 100 միլիոն եվրո կփոխանցի Իվանկա Թրամփի հիմնադրամին
Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները 100 միլիոն եվրո կփոխանցեն ԱՄՆ նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի, ստեղծած բարեգործական հիմնադրամին: Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն:
Հիմնադրամը զբաղվելու է Մերձավոր Արևելքում կին ձեռներեցների աջակցությամբ: Այն կկառավարի համաշխարհային բանկը:
Ավելի վաղ՝ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայում ստորագրել է 110 միլիարդ դոլարի զենքի մատակարարման պայմանագիր:
Իվանկա Թրամփը աշխատում է ԱՄՆ նախագահի օգնական, սակայն մինչ այդ նա թողարկել էր իր սեփական ոսկերչական հավաքածուն, կոշիկներ և աքսեսուարներ: Նա ակտիվորն մասնակցել է հոր՝ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավին: