Իսրայելը Թրամփի այցից առաջ որոշ զիջումներ է արել Պաղեստինին
Իսրայելի իշխանությունները ԱՄՆ նախագահի այցից առաջ որոշակի տնտեսական զիջումներ են արել Պաղեստինի համար: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
«Ռազմաքաղաքական գրասենյակը հավանություն է տվել տնտեսական միջոցառումները, որոնք կհեշտացնեն Պաղեստինի առօրյա կյանքը: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թրամփը խնդրել է մի քանի վստահության ամրապնդման միջոցառումներ ձեռնարկել»,- ասվել է գերատեսչության հայտարարության մեջ և նշվել , որ միջոցառումները չեն կարող վնասել Իսրայելի շահերին:
Թրամփը երկուշաբթի երկօրյա այցով կմեկնի Իսրայել և Պաղեստին: