«Տաշիրն» ավարտել է «Известия»-ի շենքի գնման գործարքը
Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբն ավարտել է ռուսական «Իզվեստիա» («Известия») թերթի խմբագրության շենքի գնման գործարքը և սկսել դրա վերանորոգումը։ Նախատեսվում է ստեղծել նոր ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիր: Այդ մասին գրում է «РИА Новости»-ին:
Ըստ լրատվամիջոցի վերանորոգման նախագծում խմբի ներդրումների արժեքը կկազմի մոտ 150 միլիոն դոլար:
«Նախագիծը ենթադրում է մայրաքաղաքի և նրա բնակիչների համար նշանային շենքի վերականգնումը և նոր ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիրի ստեղծումը»,- նշել է նա:
Ինչպես նշել է աղբյուրը, Մոսկվայի Տվերսկայա փողոցի վրա գտնվող շենքի ճակատամասն ամբողջությամբ պահպանվելու է, իսկ վերանորոգման արդյունքում հայտնվելու է նոր համալիր, որը ներառելու է 250 համարով հյուրանոց, գրասենյակային հատված, ինչպես նաև հանրային սննդի ու առևտրի կետեր: